Վլադիմիր Պուտին. Չենք խոչընդոտելու մեր մարզիկների մասնակցությանն Օլիմպիական խաղերին չեզոք կարգավիճակում

20:57 06.12.2017

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը, որով Ռուսաստանի պատվիրակությունը զրկվել է 2018 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից` հակադոպինգային կանոնադրության խախտում կատարելու համար:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ երկրի իշխանությունը չի խոչընդոտի մարզիկների մասնակցությանն Օլիմպիական խաղերին չեզոք դրոշով:

«Մենք չենք պատրաստվում շրջափակում հայտարարել և չենք խոչընդոտելու մեր մարզիկների մասնակցությանը, եթե նրանցից որեւէ մեկը ցանկանա մեկնել Օլիմպիական խաղերին: Շատերին ես անձամբ եմ ճանաչում և գիտեմ, թե նրանք այդ մրցաշարին մասնակցելու համար որքան են նախապատրաստվել»,- Պուտինի խոսքն է մեջբերում «Sports.ru»-ն:

Share |

Լրահոս