Պատանի սամբիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

14:35 06.12.2017

Դեկտեմբերի 2-3-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում տեղի է ունեցել Սամբոյի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը

Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը: Մեր թիմի կազմում հանդես է եկել վեց սամբիստ, որոնցից չորսը դարձել է բրոնզե մեդալակիր։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին կագնել են Կարեն Սարգսյանը (42 կգ քաշային կարգ), Դավիթ Հովսեփյանը (46 կգ), Յուրի Ծատրյանը (60 կգ) և Սարգիս Սարգսյանը (66 կգ)։

Share |

Լրահոս