Բարտոմեու. Ցանկանում եմ, որ Թուրանը մնա Բարսելոնայում

18:24 06.12.2017

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Արդա Թուրանին, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը»:

Ավելի վաղ թուրք ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր, որ Թուրանը հունվարին կփոխի ակումբային գրանցումը:

«Ուզում եմ, որ Թուրանը շարունակի իր կարիերան այստեղ` «Բարսելոնայում»: Որոշ ժամանակ նա չէր խաղում վնասվածքի պատճառով, սակայն հիմա նա գտնվում է լավ մարզավիճակում:

Ինչ վերաբերում է «Գալաթասարայի» հետաքրքրվածության մասին, ապա մենք պաշտոնական ոչ մի առաջարկ չենք ստացել»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերում «Sport.es»-ը:

Share |

Լրահոս