Դեմբելեն վերադարձել է Բարսելոնայի ընդհանուր խումբ

17:02 06.12.2017

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վերադարձել է թիմի ընդհանուր խումբ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերին և բուժման երկարատև գործընթացից հետո վերսկսել է մարզումները: Ֆրանսիացին մարզումը սկսել է ընդհանուր խմբի հետ, այնուհետև աշխատել է անհատապես:

20-ամյա խաղացողի բուժումը նախատեսված էր 3-4 ամիս: Դեռևս հայտնի չէ, թե նա երբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ:

Share |

Լրահոս