Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆի բոլոր մասնակիցները

13:55 07.12.2017

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի բոլոր մասնակցիները, ինչպես նաև ակումբներ, որոնք հանդես կգան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում:

1/8 եզրափակիչ խմբի առաջին տեղից դուրս են եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը», ֆրանսիական ՊՍԺ-ն, իտալական «Ռոման», կատալոնական «Բարսելոնան» և Ստամբուլի «Բեշիքթաշը»:

Երկրորդ տեղով հաջորդ փուլ են դուրս եկել Մյունխենի «Բավարիան», շվեյցարական «Բազելը», Լոնդոնի «Չելսին», Թուրինի «Յուվենտուսը», Դոնեցկի «Շախտյորը», պորտուգալական «Պորտուն», իսպանական «Ռեալը» և «Սևիլիան»:

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ են դուրս եկել գերմանական «Լայպցիգը», իտալական «Նապոլին», Մադրիդի «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», Լիսաբոնի «Սպորտինգը», Մոսկվայի ԲԿՄԱ-ն, շոտլանդական «Սելթիկը» և Մոսկվայի «Սպարտակը»:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին:

Share |

Լրահոս