G խումբ. Պորտու-Մոնակո խաղում 7 գոլ խփվեց, Բեշիքթաշը հաղթեց (տեսանյութ)

01:44 07.12.2017

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան G խմբի վերջին տուրի հանդիպումները:

«Պորտուն» 5:2 հաշվով հաղթեց «Մոնակոյին», դուբլ է ձևակերպել Աբուբաքարը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Բրահիմին, Տելեսը և Սոարեսը:

«Մոնակոյի» գոլերը խփել են Գլիկը և Ֆալկաոն:

Նշենք, որ 39-րդ րոպեին թիմի ֆուտբոլիստներ են բախվել. Գեզալը և Ֆելիպեն հեռացվել են խաղադաշտից:

Խմբի մյուս խաղում «Բեշիքթաշը» 2:1 հաշվով հաղթել է «Լեյպցիգին». թուրքական ակումբի գոլերը խփել են Նեգրեդոն և Տալիսկան, գերմանական ակումբի միակ գոլը խփել է Նաբի Կեյտան:

Խմբայինի ավարտից հետո «Բեշիքթաշը» 14 միավորով առաջինն է: 2-րդ տեղով փլեյ-օֆ է դուրս գալիս «Պորտուն», իսկ ԵԼ-ում հանդես կգա «Լեյպցիգը», «Մոնակոն» 2 միավորով եզրափակում է խումբը:

Տեսանյութերը՝ քիչ անց:

Share |

Լրահոս