Կին. Արժանավոր ակումբի դեմ Լիվերպուլը չէր ստանա այդքան ազատ գոտիներ

13:21 07.12.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Կինը մեկնաբանել է «Լիվերպուլի» տարած խոշոր հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Սպարտակի» հետ խաղում:

«Անկասկած, «Լիվերպուլը» հիանալի մարզավիճակում է: Արտակարգ հանդիպում էր: Նրանց հարձակողական ֆուտբոլիստները վայելում էին խաղը, սակայն մեծ փորձությունները դեռ առջևում են: Ակնհայտ է, որ նրանք հաղթել են ոչ մեծ ակումբների:

Հաճելի էր հետևել խաղին, սակայն արժանավոր ակումբներն այդքան ազատ տարածություններ չեն տա լիվերպուլցիներին: Իրականությունն այն է, որ եթե նրանք խաղային գրանդի դեմ, ապա չէին անի այն, ինչ ստացվեց «Սպարտակի» հետ»,- Կինի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:

Share |

Լրահոս