Կլոպ. Թքած ունեմ անգլիական այլ ակումբների վրա

10:36 07.12.2017

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից հետո մեկնաբանել է փլեյ-օֆում անգլիական 5 ակումբների հայտնվելը:

«Անգլիական ակումբների վերածնո՞ւնդ Չեմպիոնների լիգայում: Անկեղծ ասած, թքած ունեմ մյուս ակումբների վրա: Սակայն, ինձ թվում է՝ դա արտացոլում է առաջնության մակարդակը:

Չեմ հասկանում, թե ինչպես ավելի վաղ չէինք գրանցում նման արդյունք: Դա լավ նորություն է անգլիական ֆուտբոլի համար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Championat.com-ը:

Share |

Լրահոս