Մեսսի. Գիտակցեցի, որ երբեմն ավելի լավ է դաշտ դուրս չգալ

10:46 07.12.2017

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ փորձ ձեռք բերելուց հետո սկսում ես հասկանալ մարզիչների որոշ որոշումներ:

Վերջին շրջանում կային խաղեր, որոնցում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն արգենտինացուն չէր ընդգրկում թիմի մեկնարկային կազմում:

«Հասկացել եմ, որ մրցաշրջանը երկար է և տարվա ընթացքում լինում են պահեր, որոնք ավելի լարված են ընթանում: Անցնում են տարիներ, և մարմնիդ վրա սկսում է ազդել բազմաթիվ հանդիպումների բեռը:

Արդյունքում գիտակցեցի, որ երբեմն ավելի լավ է դաշտ դուրս չգալ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «TyC Sports»-ը:

Share |

Լրահոս