Ռեալն ինտրիգային խաղում հաղթեց Բորուսիային. Տոտենհեմը ևս 3 միավոր վաստակեց (տեսանյութ)

01:36 07.12.2017

Չեմպիոնների լիգայի H խմբում կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները:

Մադրիդի «Ռեալը» հետաքրքիր խաղում սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:

Նախ 8-րդ րոպեին Մայորալը բացել է հաշիվը, իսկ 5 րոպե անց Ռոնալդուն շքեղ գոլով կրկնապատկել է այն:

Առաջին խաղակեսի վերջնամասում և 2-րդի սկզբնամասում Օբամեյանգը գոլեր է խփել՝ հավասարեցնելով հաշիվը: Հանդիպման ավարտից 9 րոպե առաջ Լուկաս Վասկեսը խփել է հաղթական գոլը:

Խմբի մյուս խաղում «Տոտենհեմը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել ԱՊՕԷԼ-ի դարպասը. գոլերը խփել են Լյորենտեն Սոն-Հին-Մինը և Նկուդուն:

Խմբային փուլի ավարտից հետո «Տոտենհեմը» 16 միավորով առաջին տեղով դուրս է գալիս փլեյ-օֆ, «Ռեալը» 2-րդն է 13 միավորով: 2 միավոր ունեցող «Բորուսիան» Եվրոպա լիգայում հանդես կգա, նույնքան միավոր ունեցող ԱՊՕԷԼ-ը եզրափակում է խումբը:

 

Share |

Լրահոս