Արարատից հեռացել են չորս ֆուտբոլիստ

19:25 07.12.2017

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը լքել են չորս ֆուտբոլիստ:

Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո  Ռևիկ Եղիազարյանը և Էրիկ Նազարյանը հեռացել են թիմից։ Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը բրազիլացի ֆոտբոլիստներ Սիլաս Սատուրնինո Դե Սոուզայի և Լուկաս Ամարանտե Ստրաուբի հետ։

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արարատը» շնորհակալություն է հայտնոել ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա կարիերայում:

Share |

Լրահոս

Loading...