E խումբ. Կոուտինյոյի և թիմակիցների ջախջախումն Էնֆիլդում (տեսանյութ)

01:36 07.12.2017

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության E խմբի վերջին` 6-րդ տուրում անգլիական «Լիվերպուլը» «Էնֆիլդում» 7:0 հաշվով ջախջախեց Մոսկվայի «Սպարտակին»:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն, դուբլ ձևակերպեց Սադիո Մանեն, մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտո Ֆիրմինոն և Մուհամեդ Սալահը:

Զուգահեռաբար ընթացող «Մարիբոր»-«Սևիլիա» խաղում կողմերը չորոշեցին հաղթողին` 1:1:

Այս խաղից հետո «Լիվերպուլը» 12 միավորով ավարտեց մրցաշարի խմբային փուլն առաջին տեղում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Սևիլիան», որն իր ակտիվում գրանցեց 9 միավոր: 

Այսպիսով, E խմբից հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին «Լիվերպուլը» և «Սևիլիան»: «Սպարտակը» ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում: 

E խումբ

«Լիվերպուլ»-«Սպարտակ»` 7:0

Գոլերը` Կոուտինյո (4, 11մ, 15, 50), Ֆիրմինո (18), Մանե (47, 76), Սալահ (86)

«Մարիբոր»-«Սևիլիա»` 1:1

Գոլերը` Տավարես (10) - Գանսո (75)

Share |

Լրահոս