F խումբ. Մանչեսթեր Սիթին պարտվեց իր համար ոչինչ չորոշող խաղում (տեսանյութ)

01:45 07.12.2017

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության F խմբի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»` 1:2:

Տանտերերի կազմում գոլ խփեցին Բերնանդը և Իսմաիլին: «Քաղաքայինները» հանդիպման հաշիվը կրճատեցին երկրորդ խաղակեսի վերջնամասում: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Սերխիո Ագուերոն: 

Զուգահեռաբար ընթացող «Ֆեյենորդ»-«Նապոլի» խաղում հաղթեցին տանտերերը` 2:1: Պյոտր Զելինսկու գոլին պատասխանեցին Նիկոլայ Յորգենսենը և Յերի Յուստեն:

Այսպիսով, F խմբից փլեյ օֆի ուղեգիր նվաճեցին «Մանչեսթեր Սիթին» և «Շախտյորը»: «Նապոլին» ելույթները կշարունի Եվրոպա լիգայում:

«Ֆեյենորդ»-«Նապոլի»` 2:1

Գոլերը` Յորգենսեն (33), Յուստե (90+1) - Զելինսկի (2)

«Շախտյոր»-«Մանչեսթեր Սիթի»` 2:1

Գոլերը` Բերնարդ (26), Իսմաիլի (32) - Ագուերո (90+2)

 

 

 

Share |

Լրահոս