Կրիշտիանու Ռոնալդուն ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

01:07 07.12.2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ ընթացող խաղում:

Այդ գոլով պորտուգալացին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլ խփել խմբային փուլի բոլոր 6 տուրերում: 

ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում Ռոնալդուն խփել է 9 գոլ: 

Share |

Լրահոս