«Միլանը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է Զլատան Իբրահիմովիչից բացի ևս երկու ֆուտբոլիստի ձեռք բերել։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «ռոսոներիները» ցանկանում են գնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչին և «Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին։
Հիշեցնենք, որ երեկ «Միլանը» հայտարարեց Զլատան Իբրահիմովիչի տեղափոխության մասին։