Ֆորմուլա-1-ի տնօրեն Չեյզ Քերին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ 2020 թվականի մրցաշրջանի սկսման հավանական ժամկետների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Ֆորմուլա-1-ի մրցաշրջանը նախատեսում են սկսել հուլիսի սկզբում Ավստրիայում։ «Ռեդ Բուլլ Ռինգեի» ավտոարշավը ծրագրվում է անցկացնել հուլիսի 3-ից 5-ը։
«Սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին մենք պետք է անցկացնենք Եվոպայի, Ասիայի և Ամերիկայի ավտոարշավները, իսկ մրցաշրջանը պետք է ավարտենք Մերձավոր Արևելքում Բահրեյնի, իսկ հետո արդեն ավանդական դարձած Աբու Դաբիի Գրան-Պրիով։ Մրցաշրջանը 15-ից 18 Գրան-Պրի պետք է ներառի»,- Քերիի խոսքն է մեջբերում Ֆորմուլա-1-ի պաշտոնական կայքը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Գրան-Պրին չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։