Բարսելոնան կոտրեց 10 ֆուտբոլիստներով մնացած Վիլյառեալի դիմադրությունը (տեսանյութ)

01:34 11.12.2017

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»:

Բեկումնային եղավ հանդիպման 60-րդ րոպեն. Ռաբան Բուսկետսի նկատմամբ շատ կոպիտ սահընկման համար կարմիր քարտ ստացավ:

12 րոպե անց հիանալի կոմբինացիայից հետո Լուիս Սուարեսը բացեց խաղի հաշիվը:

83-րդ րոպեին Լիոնել Մեսսին մեն-մենակ մնալով դարպասապահի հետ՝ գնդակն ուղարկել է դարպասը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակում է 39 միավոր՝ շարունակելով վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը. հետապնդող «Վալենսիան» 4 միավոր պակաս ունի:

Share |

Լրահոս

Loading...