Վիլյառեալի մարզիչ. Այդպիսի խախտման համար մրցավարը չէր հեռացնի Բարսելոնայի ֆուտբոլիստի

14:48 12.12.2017

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Խավիեր Կալյեխան դժգոհել է մրցավարների աշխատանքից Պրիմերայի 16-րդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղից հետո (0:2):

Երկրորդ խաղակեսում Դանիել Ռաբին մրցակցի նկատմամբ խախտման համար հեռացվել էր դաշտից:

«Վստահ եմ, որ եթե այդպիսի խախտում կատարեր «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստ, կարմիր քարտ չէր լինի: Իմ կարծիքով՝ այդ խախտման համար չէր կարելի հեռացնել դաշտից»,- մասնագետի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Share |

Լրահոս

Loading...