Գվարդիոլան խոսել է մանչեսթերյան դերբիից հետո վիճաբանության մասին

18:15 12.12.2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին.

«Մենք հաղթել էինք դերբիում: Մարդիկ ցանկանում էին, որ մենք չտոնեի՞նք մեր հաղթանակը: Նույն կերպ կվարվեր նաև «Արսենալը», եթե հաղթանակ տոներ: Մենք տոնում էինք հանդերձարանում և թիմն ուրախությունից թռչկոտում էր. դա ճիշտ է:

Ոչ մի տարօրինակ արարք մեզ թույլ չենք տվել: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես նախկինում և այդպես կլինի նաև ապագայում: Հանդերձարանի նկարները խոսում են այդ մասին: Սովորական ուրախություն էր»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Mirror»-ը:

Share |

Լրահոս

Loading...