«Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Պապե Կամարան և Ալեքսանդր Գլիշիչը «Լոռիի» հետ խաղի երկրորդ կեսի մեկնարկում՝ երկու րոպեու երկու գոլ ուղարկեցին վանաձորյան թիմի դարպասն ու զգալի առավելություն տվեցին Եղիշե Մելիքյանի թիմին:
Հիշեցնենք՝ հանդիպան հաշիվը խաղի արդեն 4-րդ րոպեին բացել էին «Լոռիի» ֆուտբոլիստները. Ուգոչուկվու Իվուն էր գրավել երևանյան թիմի դարպասն ու առաջ մղել վանաձորյան թիմին: Այնուհետև՝ 11-րդ րոպեին, Տիագո Գալվաոն տուգանայինից կատարած հարվածով կարողացել էր գրավել «Լոռիի» դարպասն ու հավասարեցնել խաղի հաշիվը:
Թիմերն այդպես էլ գնացել էին ընդմիջման:
Հանդիպումը ցուցադրվում է ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև ՀՖՖ-ի՝ յութուբի պաշտոնական ալիքում: