Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել Ինսթագրամի իր էջում։
«Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված են եղել իմ կյանքի այս գեղեցիկ ճանապարհորդությանը։ Մեծ պատիվ էր ֆուտբոլ խաղալ ու լինել շատ տեղերում, դառնալ հայ սրտով։
Ես ուղղակի հույս ունեմ, որ ես ինչ-որ կերպ երջանկություն եմ տվել այն մարդկանց, ովքեր ստադիոնից հետևել են ինձ։ Հատուկ շնորհակալություն իմ բոլոր ակումբներին և իհարկե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ես արդեն կարոտում եմ ձեզ։ Նոր փուլ․․․»,-գրել է Մարկոսը ու տեղադրել այս լուսանկարը․
Հիշեցնենք, որ Մարկոսը «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց հետո նոր վնասվածք էր ստացել ու որոշում էր կայացրել կարիերան ավարտելու։