Մանվել Մամոյանը Գինեսի ռեկորդներ է սահմանել (տեսանյութ)

17:24 15.12.2017

Դեկտեմբերի 15-ին «Orange Fitness»-ում Գինեսի կրկնակի ռեկորդակիր Մանվել Մամոյանը հերթական ռեկորդները սահմանեց:

Մինչև նոր արդյունքների գրանցումը նրան հանձնվեց Գինեսի գրքի հերթական հավասատագիրը, որը մարզիկին հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը.

«Շատ հաճելի է, որ Հայաստանում այսպիսի երիտասարդներ կան, որոնք ճանաչելի են դարձնում մեր երկիրն ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում «Orange Fitness» ակումբին, որ նման լավ պայմաններ է ստեղծել, որ մեր ազգաբնակչությունը զբաղվի առողջ ապրելակերպով»,- ասել է Ռոստոմյանը:

Մանվել Մամոյանը ուղղահայաց դիրքում հենում ծալում վարժության կատարման 4 ռեկորդ սահմանեց: 1 րոպեի ընթացքում նա վարժությունը կատարեց 37 անգամ: Այս ցուցանիշով նա նաև ևս մեկ ռեկորդ սահմանեց, 37 անգամն էլ կատարելով  առանց դադարի:

Երկրորդ ռեկորդի ժամանակ նա երեք րոպեում վարժությունը կատարեց 55 անգամ:

Վերջին և ամենակարևոր ցուցանիշը Մամոյանը սահմանեց 1 ժամում՝ հենում ծալում վարժությունը ցույց տալով 352 անգամ:

«Բավականին երկար ժամանակ է զբաղվում եմ սպորտով: Զբաղվել եմ ձյուդոյով երկար տարիներ:

Չեմ մտածել, թե ում եմ նվիրում այս հաղթանակը: Սակայն նախորդ ցուցանիշները գրանցելուց ցանկացել եմ այնպես անել, որ մեր երկրի մասին ավելի շատ իմանան: Նախկին հաղթանակներս էլ կապել եմ տարբեր իրդարաձությունների հետ՝ ցեղասպանության զոհերի, ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հիշատակի հետ:

Կարևորն այն է, որ Հայաստանը ներկայացնում եմ Գինեսի գրքում: Չնայած փոքր երկիր ենք, բայց մենք ռեկորդների քանակով զգալի առավելություն ունենք հարևան երկրների հետ:

Հետագայում ցանկանում եմ հասնել այնպիսի արդյունքի, որ Գինեսի գրքում դառնամ բացարձակ ռեկորդակիր: Դրա համար հարկավոր է շատ ռեկորդներ սահմանել և ունենամ իմ յուրահատուկ տեղը: Լավագույն արդյունքը 73-ն է և ցանկանում եմ հասնել ու շրջանցել այդ ցուցանիշը»,- ասել է Մամոյանը:

Սուրեն Սուքիասյան

 

Share |

Լրահոս