Բլանը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը

16:38 18.12.2017

Ֆրանսիացի մարզիչ Լորան Բլանը, որը 2016 թվականից մնացել է առանց աշխատանքի, պատմել է, որ իրեն հետաքրքիր է Գերմանիայի առաջնությունը:

Բլանը նաև հայտնել է, որ մերժել է ԱՄՆ-ի հավաքականը գլխավորելու առաջարկը.

«Այո, Բունդեսլիգան հիանալի առաջնություն է, բայց ես չեմ խոսում այդ լեզվով: Դուք վատ մարզիչ եք, եթե չեք կարողանում հաղորդակցվել: 

Ինձ առաջարկ են արել նաև ԱՄՆ-ի հավաքականից, բայց ես մերժել եմ այն: Առանձնակի դժվար է, երբ խոսքը քո երկրի մասին չէ»,- Բլանի խոսքերն է փոխանցում «Le Parisien»-ը:

Հիշեցնենք` Լորանը մարզչական կարիերան սկսել է «Բորդոյում»: Այնուհետև, 52-ամյա մասնագետը մարզել է Ֆրանսիայի հավաքականը, իսկ 2013-ից 2016 թվականներին աշխատել է ՊՍԺ-ում:

Share |

Լրահոս

Loading...