Մոսկվայի Արարատը կարող է ելույթները շարունակել Հայաստանում

23:20 18.12.2017

Մոսկվայի «Արարատը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է Հայաստանի առաջնությունում հանդես գալու հայտ ներկայացնել:

Այս մասին տեղեկացնում է ռուսական «Матч ТВ»-ն: 

Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Ռուսաստանում հաջողությունների հասնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Հայաստանում չեմպիոնության համար պայքարն ու Եվրագավաթներին մասնակցելն ավելի իրատեսական է թվում: 

Նշենք, որ «Արարատը» գլխավորում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարային աղյուսակը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մոսկվայի «Արարատի» նախագահ է դարձել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Share |

Լրահոս