Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի պատրաստվում ստիպել ակումբի նախագահ Դենիել Լևիին հունվարին նոր ֆուտբոլիստների գնման հարցում։
Ինչպես տեղեկացնում է Evening Standart-ը, չնայած պորտուգալացի մասնագետը իր ժամանումից հետո ակումբում ցանկանում է տեսնել Մարուան Ֆելայնիին, Էդին Ջեկոյին և Կալիդու Կուլիբալիին, այնուամենայնիվ Մոուրինյուն մտադիր չէ այս ֆուտբոլիստներից ինչ-որ մեկին ձեռք բերել հունվարին։
Հաղորդվում է, սակայն, որ Մոուրինյուն արդեն իսկ կապ է հաստատել Ֆելայնիի հետ։ Իսպանական պարբերականների տեղեկություններով՝ «յուրահատուկի» համար առաջնային կարևորության է նաև Կալիդու Կուլիբալիի ձեռքբերումը։