ՄՅՈւ-ն անսպասելիորեն պարտվեց. Մխիթարյանը փոխարինման մտավ (տեսանյութ)

01:56 21.12.2017

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվեց «Բրիսթոլին»:

«Բրիսթոլի» ֆուտբոլիստները 51-րդ րոպեին բացել են խաղի հաշիվը: Զլատան Իբրահիմովիչը 7 րոպե անց տուգանայինից կատարած դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը:

69-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վերջապես վերադարձել է խաղադաշտ` փոխարինելով Իբրային:

Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին «Յունայթեդը» գոլ է ընդունել և պարտվել:

Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը լքում է հետագա պայքարը:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Չելսին» 2:1 հաշվով հաղթել է «Բորնմութին»:

Share |

Լրահոս