Գվարդիոլա. Ագուերոն Մանչեսթեր Սիթիի լեգենդն է

14:11 25.12.2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Սերխիո Ագուերոյի՝ թիմից հեռանալու մասին լուրերը.

«Հասկանում եմ ֆուտբոլիստների զգացողությունները, երբ նրանց փոխարինում են կամ թողնում պահեստայինների նստարանին: Իհարկե, Ժեզուսը նույնպես արժանի է խաղադաշտ դուրս գալուն: Դա նաև վերաբերվում է Բերնարդու Սիլվային և Մանգալային: Եթե նրանք գոհ չեն իմ որոշումից, ապա ոչ մի խնդիր չկա: Կարևորը, որ հարգեն միմյանց:

Ես հարգում եմ Սերխիոյին: Բարձր եմ գնահատում այն ամենն, ինչին նա արդեն հասել է և դեռ պետք է հասնի: Ագուերոն լեգենդ է և ինքն է իր ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնողը: Ուրախ եմ, որ ունեմ նրա պես հարձակվող»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «BBC»-ին:

Share |

Լրահոս

Loading...