Կանադայում հանդես եկող պատանի ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի Մ14 հավաքականի փորձնական խաղերին

20:20 25.12.2017

Վահան Սարգսյանը ֆուտբոլով զբաղվում է 2008 թվականից: Կարիերան սկսել է Կանադայում՝ ոչ մրցակցային «House» Լիգայում:

2011 թվականից տեղափոխվել է «Dixie Soccer Club», որը ներկայացնում է պատանեկան լիգան: 2015 թվականին «North Mississauga Soccer Club» ակումբը նկատել է Սարգսյանին և փորձաշրջան անցնելուց հետո նա պայմանագիր է կնքել «NMSC»-ի հետ: Այս ակումբը խաղում է բարձրագույն լիգայում, որը կոչվում է «OPDL» (Ontario Player Development League:)

Սարգսյանը խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Մարզիչները նրան հաճախ օգտագործում են նաև որպես ձախ կամ աջ եզրային հարձակվող:

Հուլիսի 29-ին, 30-ին և 31-ին Վահանը մասնակցել է Հայաստանի Մ14 հավաքականի մարզումներին և փորձնական խաղերին: Մեր ընտրանու մարզիչները բարձր են գնահատել Սարգսյանի խաղային որակները: Ֆուտբոլիստը հնարավորություն է ունեցել նաև մարզումներ անցկացնել «Ալաշկերտի» կազմում, որի մարզչական շտաբը նույնպես դրական է արտահայտվել խաղացողի մասին:

Share |

Լրահոս