Բարսելոնան հետաքրքրված է վան Դեյկի ծառայություններով

11:12 26.12.2017

«Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում:

«A Bola»-ն հայտնում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

«Սաութհեմփոնի» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել 26-ամյա պաշտպանի հետ, բայց միայն նշանակալի գումարի դիմաց: Վան Դեյկը 80 մլն եվրո է գնահատվում:

«Բարսելոնայի» հետ կարող են մրցակցել «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վան Դեյկի տեղափոխության դեպքում «Սելթիկը», որտեղ խաղում էր Վիրջիլը մինչև «Սաութհեմփթոն» տեղափոխվելը, տրանսֆերից 10% կստանա: Շոտլանդական ակումբի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2013-ից 2015 թվականներին:

Share |

Լրահոս

Loading...