Քեյնի Հեթ-տրիկն օգնեց Տոտենհեմին խոշոր հաշվով հաղթել Սաութհեմփթոնին (տեսանյութ)

18:20 26.12.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Տոտենհեմը» մրցեց «Սաութհեմփթոնի» հետ: 

Հանդիպումը կայացավ «Ուեմբլի» ստադիոնում և ավարտվեց տանտերերի հաղթանակով` 5:2: 

«Խթանների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ անգամ աչքի ընկան Սոն Հին Մինը և Դելե Ալին: 

Հյուրերի կազմում գոլ խփեցին Սոֆյան Բուֆալն ու Դուշան Տադիչը: 

Այս խաղից հետո «Տոտենհեմը» 37 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Սաութհեմփթոնը» 19 միավորով 13-րդ տեղում է: 

«Տոտենհեմ»-«Սաութհեմփթոն»` 5:2

Գոլերը` Քեյն (22, 39, 67), Ալի (49), Հին Մին (51) - Բուֆալ (64), Տադիչ (82)

Share |

Լրահոս

Loading...