ՊՍԺ-ի կիսապաշտպանը նոր ակումբ է փնտրում

18:07 27.12.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել թիմի կիսապաշտպանից և նշել է այն արժեքը, որով կհամաձայնվի բաժանվել Յուլիան Դրաքսլերից: 

Փարիզյան ակումբում հայտնել են, որ պատրաստ են բաժանվել գերմանացուց մոտ 40 մլն ֆունտ ստերլինգի դիմաց: 

Ներկա պահին Դրաքսլերը չի կարողանում տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում և պատրաստ է լքել ակումբը: Փարիզյան ակումբին նույնպես ձեռնտու չէ թիմում պահել Դրաքսլերին: 

Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը», սակայն գերմանացուն ձեռք կբերի այն դեպքում, եթե թիմը լքի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: 

Share |

Լրահոս

Loading...