Վան Դեյկը ռեկորդային գումարի դիմաց կտեղափոխվի Լիվերպուլ

13:34 28.12.2017

«Սաութհեմփթոնը» հայտարարել է, որ թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հունվարին կտեղափոխվի «Լիվերպուլ» ռեկորդային գումարի դիմաց.

«Սաութհեմփթոն» ֆուտբոլային ակումբը կարող է հաստատել, որ համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ Վիրջիլ վան Դեյկի տեղափոխության շուրջ:

«Սաութհեմփթոնը» ընդունել է առաջարկը, որը պաշտպանի համար համաշխարհային ֆուտբոլի նոր ռեկորդ կսահմանի: Ակումբը Վիրջիլին հաջողություն է մաղթում ապագայում: Գործարքը կավարտվի 2018 թվականի հունվարի 1-ին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Տրանսֆերի կոնկրետ արժեքը չի հաղորդվում: ԶԼՄ-ների տեղեկություններով, «Լիվերպուլը» վան Դեյկի համար 85 մլն եվրո կվճարի:

Share |

Լրահոս

Loading...