Ռուբեն Հայրապետյան. Սամվել Կարապետյանը Հայաստանում արդեն ստեղծել է իր ակումբը

19:54 28.12.2017

Այսօր Ազատություն ռադիոկայանին հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանը խոսել է այն մասին, որ Մոսկվայի «Արարատի» նախագահ Սամվել Կարապետյանը ցանկանում է իր թիմը տեղափոխել Հայաստան և հանդես գալ Բարձրագույն խմբում.

«Ես չեմ լսել նման տեղեկություններ: Մի բան գիտեմ միայն, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում արդեն ստեղծել է «Արարատ Մոսկվա» անունով թիմ: «Ավան Ակադեմիա» ակումբը վերափոխվել է «Արարատ Մոսկվա» անունով և հաջորդ տարվանից հանդես կգա Բարձրագույն խմբում: Սակայն ինչ վերաբերվում է տեղափոխելուն, ապա նման բան չեմ լսել»,- ասել է ՀՖՖ-ի նախագահը:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 19-ին Հայաստանում գրանցվել է «Արարատ Մոսկվա ֆուտբոլային ակումբ» անունով ԲԲԸ:

Share |

Լրահոս