Football Italia. Սպալետին հանդիպել է Ինտերի ղեկավարների հետ՝ խնդրելով գնել Մխիթարյանի տրանսֆերը

10:57 03.01.2018

Միլանի «Ինտերը» ցանկանում է փոխանակել թիմի կիսապաշտպան Ժոաո Մարիուի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտնում է «Foobtall Italia»-ն:

Նշվում է, որ միլանցիների գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին երեքշաբթի հանդիպել է ակումբի ղեկավարների հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է թիմի քաղաքականությունը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Սպալետին անձամբ է խնդրել «ներաձուրիների» ղեկավարներից, որպեսզի նրանք իրականացնեն 28-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Իտալացի մասնագետը գոհ չէ Մարիուի խաղից և այլևս հույսեր չի կապում պորտուգալացու հետ: Միլանյան ակումբը մտադիր է փոխանակել երկու ֆուտբոլիստներին՝ առանց հավելյալ գումար ավելացնելու: Հաղորդվում է, որ «Ինտերը» 24-ամյա խաղացողի տրանսֆերի համար կմերժի ցանկացած ակումբի առաջարկ ՝ սպասելով «Մանչեսթեր Յունայթեդի» պատասխանին: 

Նշենք, որ «Ինտերի» 10 համարի տեղափոխությունով հետաքրքրվում է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն:

 

Share |

Լրահոս