Սպալետի. Մխիթարյանի տրանսֆերի արժեքը 30 մլն եվրո է. այդքան գումար Ինտերը չունի

19:24 04.01.2018

Միլանի «Ինտերի» գլխավոր մարիզչ Լուչիանո Սպալետին խոսել է ակումբի հնարավոր տրանսֆերների մասին.

«Ճիշտ չէ խոսել նոր ձեռքբերումների մասին այն ժամանակ, երբ ակումբն ասել է, որ խնդիրներ կան ֆինանսական ֆեյր-փլեյի հետ և լայնածավալ տրանսֆերներ իրականացնել չենք կարող: Նորեկների մասին խոսակցությունները շեղում են նաև իմ խաղացողներին:

Մեկ խաղացողը թիմում ամեն ինչ փոխել չի կարող և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չենք կարող թույլ տալ մեծ գնումներ կատարել: Իմ խաղացողները պետք է վստահ լինեն, որ ես նրանց ուժերին հավատում եմ:

Դուք կարող եք մի շարք ֆուտբոլիստների անուններ տալ: Հենրիխ Մխիթարյանի արժեքը 30 մլն եվրո է: Այդքան գումար մենք չունենք, որպեսզի կարողանանք նրան թիմ հրավիրել»,- Սպալետիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաև անգլիական մի քանի ակումբներ: 28-ամյա հայ կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել նաև Դորտմունդի «Բորուսիայում»:

Share |

Լրահոս