Պաշտոնական. Բարսելոնան հայտարարեց Կոուտինյոյի տրանսֆերի մասին

23:21 06.01.2018

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Լիվերպուլի» հետ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին:

25-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կկնքի 5.5 տարվա պայմանագիր: Նրա հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնները» բրազիլացու տրանսֆերի համար կվճարեն 120 միլիոն եվրո՝ ևս 40 միլիոն եվրո բոնուսների տեսքով:

Share |

Լրահոս