Մոուրինյուն Կոնտեին. Ինձ երբեք չեն որակազրկել պայմանավորված խաղերի համար

10:31 06.01.2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Անտոնիո Կոնտեի խոսքերին: Օրեր առաջ պորտուգալացի մասնագետն ասել էր. «Եթե ինձ եզրային գծի մոտ չեմ պահում խամաճիկի նման, դա նշանակում է, որ կորցրե՞լ եմ կիրքը ֆուտբոլի հանդեպ»:

Անգլիական մամուլը ենթադրել էր, որ Մոուրինյուն նկատի ուներ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչին: Իտալացի մասնագետը պատասխանել էր հետևյալ կերպ. «Նա պետք նայի իրեն անցյալում, հնարավոր է, որ նա նկատի ուներ իրեն»:

«Ցանկանում եմ վերջ դնել այս պատմությանը. այո, նախկինում կատարել եմ սխալներՙ գտնվելով եզրային գծի վրա: Կփորձեմ ավելի քիչ սխալներ անել: Միակ բանը, որն ինձ հետ տեղի չի ունեցել և չի ունենա, պայմանավորված խաղերին մասնակցելու համար որակազրկումը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

2012-2013 մրցաշրջանում Կոնտեն որակազրկվել էր չորս ամսով պայմանավորված խաղի մասին չհայտնելու համար:

Share |

Լրահոս