Պետրոս Ավետիսյանը կարող է տեղափոխվել Լուգանսկի Զարյա

17:12 06.01.2018

«Փյունիկի» կիսապաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Պետրոս Ավետիսյանի ծառայություններով հետաքրքրված է Ուկրաինայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ Լուգանսկի «Զարյան»:

Այս մասին հայտնի է դարձել Armsport.am-ին:

«Զարյան» ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում հանդես է եկել խմբային փուլում:

Պետրոս Ավետիսյանը դարձել է «Փյունիկի» առաջատարներից մեկը. ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում երևանյան թիմում և Հայաստանի Մ21 հավաքականում նա մասնակցել է 19 հանդիպման՝ խփելով 8 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս