Բարսելոնայի հաղթանակը, Մեսսիի ռեկորդային գոլը (տեսանյութ)

21:09 07.01.2018

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական դաշտում երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Լևանտեի» դարպասը։

Հանդիպման հաշիվը բացել է տանտերերի առաջատար Լիոնել Մեսսին։ Արգենտինացու համար այս գոլը 365-րդն էր  Իսպանիայի առաջնությունում, ինչի շնորհիվ նա կրկնել է լեգենդար գերմանացի Գերդ Մյուլերի ռեկորդը։

Կատալոնական ակումբի երկրորդ գնդակը խփել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ վերջնական հաշիվն ավելացված ժամանակում ձևակերպել է բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն։

Այս հաղթանակի շնորհիվ Էռնեստո Վալվերդեի թիմը վաստակել է 48 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ վալենսիացիները 18 միավորով 16-րդ տեղում են։

 

Share |

Լրահոս