Վեսթ Հեմը ոչ-ոքի խաղաց Շրուսբերի Թաունի հետ Անգլիայի Գավաթում

20:17 07.01.2018

Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչի խաղում «Շրուսբերի Թաունը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեսթ Հեմ Յունայթեդին» և ոչ-ոքի՝ 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը:

Անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբը չի կարողացել կոտրել Անգլիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող թիմի դիմակայությունը և խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

Հիմա թիմերին վերախաղարկում է սպասվում, բայց արդեն «Վեսթ Հեմ Յունայթեդի» դաշտում:

Խաղի ընթացքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել. «Վեսթ Հեմ Յունայթեդի» դարպասապահ Ջո Հարտը ոչինչ չի կարողացել տեսնել արևի պատճառով, և գլխարկ է կրել, որը տրիբունայից իրեն է նետել երկրպագուներից մեկը:

Шрусбери - Вест Хэм. Обзор матча. Кубок Англии. от ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.

Share |

Լրահոս

Loading...