Տոտենհեմը նշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ կլինի վաճառել Քեյնին

12:05 07.01.2018

«Տոտենհեմը» հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, թե որքան գումարի դիմաց կբաժանվի թիմի առաջատար հարձակվող Հարի Քեյնից: 

«Խթանների» ղեկավար Դենիել Լևին անգլիացի հարձակվողի տրանսֆերի դիմաց «արքայական ակումբից» պահանջել է 300 մլն ֆունտ ստերլինգ: 

Ներկա պահին «Տոտենհեմը» բանակցություններ է վարում Քեյնի հետ և չի ցանկանում, որ թիմի առաջատարը փոխի ակումբային գրանցումը: 

Հիշեցնենք, որ Քեյնն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս