Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթեր Յունայթեդի հետ մեկնել է Դուբայ (լուսանկար)

15:24 08.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդն» օգտվել է առաջնությունում դադարից և լքել է Անգլիան:

14 օրվա ընթացքում անցկացրած 5 խաղերից հետո մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է, որ պետք է փոխել մարզումային պայմանները:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ՄՅՈւ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում.

«Մեզ ժամանակ է պետք վերականգնվելու համար, բայց անհրաժեշտ է նաև մարզվել: Խաղերի խելահեղ շարքից հետո մենք բավականաչափ ժամանակ չունեինք, որպեսզի ուշադրություն դարձնեինք մանրուքներին: Այս ուղևորությունն ավելի շատ կապված է վերականգնման հետ, բայց նաև հաջորդ խաղերի նախապատրաստության: Ցանկանում ենք տակտիկական որոշ սխեմաներ փորձարկել: Մրցաշրջանի երկրորդ հատվածի համար դա լավ կլինի»,- ասել է Մոուրինյուն:

Նշենք` ՄՅՈւ-ի հետ Դուբայ է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական Պրեմիեր-լիգայում իր հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 15-ին «Սթոք Սիթիի» դեմ:

Share |

Լրահոս