Sky Sports. Հայտնի է, թե որ համարի խաղաշապիկով հանդես կգա Կոուտինյոն Բարսելոնայում

21:44 08.01.2018

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հանդես կգա 14 համարի խաղաշապիկով,- տեղեկացնում է «Sky Sports»-ը: 

Այժմ «Բարսելոնայում» 14 համարի խաղաշապիկով հանդես է գալիս պաշտպան Խավիեր Մասկերանոն: Հաղորդվում է, որ 33-ամյա արգենտինացին կարող է լքել «Բարսելոնան» և կարիերան շարունակել Չինաստանում: 

Նշենք, որ ժամանակին 14 համարի խաղաշապիկով «Բարսելոնայում» հանդես է եկել լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը:

Share |

Լրահոս