ՄՅՈւ-ն զարմացած է Գրիզմանի ֆինանսական պահանջներից

16:10 08.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդը» զարմացած է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի ֆինանսական պահանջներից: Ֆրանսիացուն «կարմիր սատանաները» պատրաստվում են ձեռք բերել այս ամռանը:

Ինչպես հայտնում է «The Sun»-ը, 26-ամյա խաղացողը ցանկանում է տարեկան ստանալ 23.5 մլն եվրո, սակայն նման աշխատավարձ պատրաստ չէ վճարել անգլիական ակումբը:

Մանկունիանցիները մտադիր են ֆուտբոլիստին տարեկան վճարել 17 մլն եվրո: Եթե հարձակվողը չգնա զիջումների, ապա ակումբը կհրաժարվի նրա տրանսֆերը գնելու մտքից:

Share |

Լրահոս

Loading...