Գաել Անդոնյանը հնարավոր է լքի Մարսելը

20:06 09.01.2018

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը մոտ է իր թիմից՝ Մարսելի «Օլիմպիկից» հեռանալուն:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ 22-ամյա ֆուտբոլիստը կարող է ակումբը փոխել ձմեռային ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Անդոնյանը վարձավճարով հանդես է եկել հունական «Վերիայում», իսկ 2017 թվականի ամռանը վերադարձել է «Մարսել»:

Գաել Անդոնյանի Հայաստանի հավաքականի կազմում 20 հանդիպում է անցկացրել:

Share |

Լրահոս