Ինտերը Բարսելոնայի ֆուտբոլիստին դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ Մխիթարյանին

14:33 09.01.2018

«Ինտերը», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել միջին գիծը, բացի ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վարձակելուց` այլ տարբերակներ ևս դիտարկում է, եթե Մխիթարյանի տրանսֆերը չկայանա:

Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, իտալական թիմը որպես այլընտրանքային տարբերակ դիտարկում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարայի տարբերակը:

Այդուհանդերձ, պարբերականը նշում է, որ երկու ֆուտբոլիստներին «Ինտերը» չի կարողանա ձեռք բերել, քանի որ նրանք Եվրամիության անդամ չեն հանդիսանում, իսկ «Ինտերի» կազմում միայն մեկ տեղ է մնացել ոչ Եվրամիության կազմում ընդգրկված ֆուտբոլիստի համար:

Share |

Լրահոս