Լեգենդար Բյորնդալենը չի մասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին

21:27 10.01.2018

Լեգենդար բիաթլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը չի մասնակցի այս տարի Փհենչհանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին:

Անվանի մարզիկը պետք է մեկ անգամ հայտնվեր թոփ-6-ում կամ 2 անգամ թոփ-1-ում Օլիմպիադային մասնակցելու համար. ոչ առաջինը, ոչ էլ 2-րդը նա անել չի կարողացել:

Աշխարհի գավաթի խաղարկությունում գերմանացին զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը:

Մրցաշրջանում բիաթլոնիստի լավագույն արդյունքը Էստերսունդում էր, որտեղ նա 18-րդն էր:

Բյորնդալենը Օլիմպիական խաղերի 8-ակի և աշխարհի 20-ակի չեմպիոն է:

Share |

Լրահոս