Ջերարդ. Վստահ եմ, որ Լիվերպուլը Կոուտինյոյին կփոխարինի արժանի նորեկներով

22:46 10.01.2018

Անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը կատալոնական «Բարսելոնա»:

«Դեռ մարսում եմ այս իրադարձությունը: Այո, ինձ համար ցավալի է, սակայն զարմացած եմ: Գիտեմ, որ «Լիվերպուլն» արել է հնարավոր ամեն ինչ նրան պահելու համար: Սակայն երբ տղան ունի երազանք, ապա դժվար է նրան կանգնեցնել:

Կասկած չկա, որ «Լիվերպուլը» զգալու է նրա կարիքը: Հարգում եմ Կոուտինյոյին և նրան լավագույնը մաղթում: Սակայն վստահ եմ, որ «Լիվերպուլը» նրան կփոխարինի արժանի նորեկներով»,- Ջերարդի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Share |

Լրահոս