Մեյվեզեր. Դե Լա Հոյան նախանձում է ինձ

22:11 10.01.2018

Անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը վստահ է, որ իր նախկին մրցակից Օսկար դե Լա Հոյան նախանձում է իրեն:

«Դե Լա Հոյան ինձ շատ է նախանձում, պարզապես ապշել կարելի է: Նա ինձնից ավելի շատ գումար չի վաստակել և ավելի լավ մարտիկ չի եղել: Նա երբեք ավելի լավ չէր գրոհում, ինչպես նաև պաշտպանվում:

Ոչ ոք չէր կարող ստիպել ինձ հեռանալ ռինգից: Կարող էի մենամարտել տարբեր ոճերով, դա ապացուցել եմ: Ինչ վերաբերում է մեր մենամարտին, ապա կարծո՞ւմ եք, որ իմ դեմ անցկացրած 3-4 ռաունդը բավարար էր հաղթանակի համար: Պարզապես կարող եք վերանայել այն»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է «Boxing Scene»-ը:

Share |

Լրահոս