Օզիլը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Արսենալի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

20:47 10.01.2018

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին ճանաչել են դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նույն մրցանակին արժանացել էր նաև նոյեմբերին: Այս անգամ նա առաջ է անցել Ջեք Ուիլշերից և Ալեքսիս Սանչեսից:

Հիշեցնենք, որ «Արսենալի» հետ Օզիլի պայմանագիրն ավարտվում է ամռանը, և, հնարավոր է, որ նա թիմից կհեռանա հունվարի ընթացքում:

Share |

Լրահոս